ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահներին զանգվածային անկարգությունների համար մեղադրանք է առաջադրվել
Ամերիկյան ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել թուրք 12 թիկնապահներին մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ նրանց կատարած զանգվածային անկարգությունների համար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, թիկնապահներից 7-ը մեղադրվում է լուրջ քրեական հանցագործության համար, իսկ 5-ը՝ մանր հանցագործությունների:
Հիշեցնենք, որ մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ բախում է տեղի ունեցել նախագահի թիկնապահների և խաղաղ ցուցարարների միջև: Թիկնապահները ծեծել են ցուցարաններին: