Նոր զարգացումներ՝ Ուիթնի Հյուսթոնի դստեր սպանության գործում
Ինչպես հայտնի է դարձել, երեկ Ֆլորիդայում ոստիկանությունը ձերբակալել է Նիկ Հորդոնին՝ Ուիթնի Հյուսթոնի դստեր նախկին ընկերոջը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ներկայիս ընկերուհուն ծեծելու և նրան բռնի կերպով իր տանը պահելու համար: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով Tmz.сom-ին:
Այս պատմությունը Հորդոնի համար կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Չնայած նա հայտնել է, որ չի ծեծել ընկերություն, այլ հակառակը, աղջիկն է հարձակվել, աղջիկը բուժում է ստանում կլինիկայում:
Նրա հանցավոր պահվածքի ֆոնին ուժեղացրել են կասկածանքները Հյուսթոնի դստեր սպանության գործում: Բանն այն է, որ չնայած նա պատասխանատու է ճանաչվել դատարանի կողմից Բոբբի Քրիստինայի մահվան գործում, ով մահացած հայտնաբերվել էր 2015 թվականին, փաստերը քիչ են եղել, և նրան չեն ձերբակալել:
Այժմ, երբ նրա քրեական հակումները հաստատվել են ներկայիս պահվածքով, հնարավոր է, որ որոշում ընդունվի երգչուհու դստեր մահվան գործով: