«Apple»-ը համաձայնել է Ռուսաստանում «iPhone»-ները վերանորոգել
Ամերիկյան «Apple»-ի ռուսական դուստր մասնաճյուղը՝ «Эппл Рус»-ը, կատարել է Ռուսաստանում «iPhone»-ը վերանորոգելու մասին Հակամոնոպոլային դաշնային ծառայության հրահանգը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ընկերությունն օպերատիվ կերպով կատարել է հրահանգը: Այս պահին սպառողը հնարավորություն ունի էկրանը փոխելու ծառայությունից օգտվելու, ինչը երկու անգամ էժան է հեռախոսը նորով փոխարինելուց»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ դաշնային ծառայությունը «Apple»-ին պարտավորեցրել էր մինչև մայիսի մեկը ընկերության սմարթֆոնների էկրանների փոփոխության համար Ռուսաստանում սպասարկման կենտրոն բացել: Խոսքը վերաբերում է «iPhone 6»-ին, «iPhone 6 Plus»-ին, ,«iPhone 6s»-ին և «iPhone 6s Plus»-ին: