Զարուհին կուլ չի տալիս 7,75 տոկոսանոց «ապտակը»
Զարուհի Փոստանջյանը օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում քարկոծել էր ընդդիմությանն ու մեղադրել վերջինիս իշխանության հետ խաղերի մեջ մտնելու և Հայաստանը դեպի ավտորիտար ռեժիմ հասցնելու համար։ Տեքստում ասվում էր. «Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»»:
Սա ըստ էության ուղղված էր նաև «Ելք» դաշինքին, քանի որ վերջինս հանդիսանում է Ազգային Ժողովի թվով 3-րդ ուժը։
Փոստանջյանը դեռ չի սթափվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքացիների տված 7,75 տոսկոսանոց ապտակից։ Թերևս սրանով է պայմանավորված վերջինիս կողմից շարունակվող էքսցենտրիկ ու անադեկվատ պահելաձևը։
Զարուհին դեռ չի հասկացել, որ Հայաստանում վաղուց մեռել է իր կողմից որդեգրած գործելաոճը, իսկ նմանօրինակ վայնասունը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այս կերպ ոչ թե ռեյթինգի հարց է լուծելու, այլ, ընդհակառակը, 7 տոկոսանոց վարկանիշի դիմացը «-» նշանն է ավելացնելու։
Խորհուրդ Փոստանջյանի հարազատներին․ հեռու պահեք նրանից հին, սովետական ֆիլմերը, քանի որ նրա տեքստերը գրվում են այդ ֆիլմերի ազդեցության տակ։
Անուշիկ Աբգարյան. Ֆեյսբուք