Կրակոցներ՝ Սան Ֆրանցիսկոյում. կան զոհեր
ԱՄՆ-ի փոստատան բաժիններից մեկում անհայտ անձը կրակ է բացել: Պատահարը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է առնվազն երկու մարդ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կասկածալին: Պատահարի մանրամասները ճշտվում են: Ոստիկաններն ականատեսներին հորդորել են շրջանցել այն թաղամասը, որտեղ հնչել են կրակոցները:
Ավելի ուշ հաղորդվել է, որ հոսպիտալացումից հետո անհայտ անձը, ով կրակ էր բացել, մահացել է: Այս մասին հաղորդել է «New York Daily News»-ը:
Հաղորդվում է, որ տղամարդն ինքն է իրեն մահացու վիրավորումներ հասցրել:
Պատահարի հետևանքով մահացել է ևս 3 մարդ, 5 մարդ հոսպիտալացվել է: