ՌԴ-ում Պուտինին հասնելն ավելի հեշտ է, քան տարածքային ղեկավարությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ քաղաքացիների համար երբեմն ավելի հեշտ է հասնել մինչև Վլադիմիր Պուտինին «ուղիղ միացման» ժամանակ, քան տեղական պաշտոնյաներին: Այս մասին գրում է KP.ru-ն:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այս տարի, ինչպես և առաջ, բազմաթիվ հարցեր են ստացել, որոնք կապ ունեն «պատմությունների հետ, որում մարդիկ նախագահին խնդրում են օգնել»:
«Նախկինի պես, ցավոք սրտի, մարդիկ պարզապես խոսում են այն մասին, որ նախագահին հասնելը երբեմն իրենց համար ավելի հեշտ է լինում, քան սեփական տարածքների ղեկավարությանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ այդպիսի հարցերը «տեսնելն ու կարդալը բավականին ցավոտ է»:
Պուտինի հետ ուղիղ միացումը կլինի վաղը՝ մայիսի 15-ին: