Թրամփը հայտնել է կոնգրեսականի վրա կրակած տղամարդու մահվան մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վիրջինիա նահանգում տեղի ունեցած կրակոցների մասին ելույթ ունենալով, հայտնել է, որ կոնգրեսմեն Սթիվ Սքալիզի վրա կրակած տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The New York Times»-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են տղամարդու ինքնությունը, ով հրազենային վիրավորում էր հասցրել Սքալիզին: Նա 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնն է եղել:
Պատահարը տեղի էր ունեցել այսօր առավոտյան: Տղամարդը կրակ էր բացել կոնգրեսականի և նրա օգնականների ուղղությամբ Վիջինիա նահանգում՝ բեյսբոլի դաշտում, որտեղ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները մազումներ էին անցկացնում: