Այսպիսի հայտարարություն անող գեներալը մինիմում թմրամոլ է, մաքսիմում` ադրբեջանցի
Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Նիզամ Օսմանովը երևի թմրամոլ է: Գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը հավասարվել է ադրբեջանցի պահեստազորում գտնվող գեներալներին՝ խելքը գցել է:
Այս մարդը հայտարարում է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է գրավել «ադրբեջանական» տարածքները (նկատի ունի Արցախը):
Կոնկրետ ոչ թե այս հայտարարությունն է տարօրինակ, այլ հայտարարության տեքստի երկրորդ մասը: Դե , ԳՇ պետի տեղակալ մարդ է, պարզ է, որ մի ձև պետք է ոգևորի սեփական բանակին ու հատկապես մանկամիտ Իլհամ Ալիևին, ով այսպիսի օդի մեջ հայտարարությունների հանդեպ հատուկ կախվածություն ունի:
Հայտարարության երկրորդ մասում սա խոսում է 2016 թվականի ապրիլյան դեպքերից, թե իբր ինչպես կանխեցին հայերի հարձակումը ու դեռ այն ժամանակ պատրաստ էին ամբողջ տարածքների գրավմանը:
Հիմա մի խելոք մարդ չկա՞, որ սրան ասի ՝ այ ոչ բարով գեներալ, բա ամբողջ տարածքներ գրավող երկիրը հրադադար կխնդրի՞: Լավ, այդ զինվորական ուսադիրներդ ինչի՞ համար ես այդպիսի անգրագետ հայտարարություններով ծաղրում:
Այսպիսի հայտարարություն անող գեներալը մինիմում թմրամոլ է, մաքսիմում՝ ադրբեջանցի:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք