Պարզվել է կոնգրեսմենի վրա կրակած անձի ինքնությունը
Նախնական տարբերակով պարզվել է, որ ԱՄՆ-ում բեյսբոլ խաղացող կոնգրեսմենի վրա կրակ է բացել 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնը Բելվիլից՝ Իլինոյս նահանգից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Washington Post»-ին:
Տղամարդը ոչ մեծ բիզնես ունի, որը կապված է անշարժ գույքի հետ: Սակայն նրա լիցենզիայի ժամկետը մարել է 2016 թվականի նոյեմբեր ամսին: 2006 թվականին նրան մեղադրել են ծեծի և վնասներ հասցնելու մեջ: Որոշ ժամանակ անց մեղադրանքը նրանից հանվել էր:
Հիշեցնենք, որ դիպուկահարին, ով Վիրջինիայում բեյսբոլի դաշտում կրակ էր բացել, ձերբակալել են: Նրա գործողությունների հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ կոնգրեսմեններ և ոստիկաններ: