Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ մոր հիշատակին (լուսանկար)
Այսօր Նազենի Հովհաննիսյանի մոր՝ Էմմա Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին մոր հիշատակին նվիրված լուսանկար է հրապարակել Instagram-ում, որը մեկնաբանել է այսպես.
«Տիրամայրը պահապան լինի բոլոր մայրերին»:
Նազենին ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև նախորդ տարի մայրիկի հիշատակին գրած հուզիչ տողերով.
«Ժամանակն ամենաթանկն է աշխարհում։ Թերթում եմ տարիներս ու հասկանում, որ ձեռքբերումս չնչին է, կորուստներս՝ անպատմելի։
Մայրս լույս էր։ Լույսի կտոր։ Հիմա էլ դարձել է խտացված մի Լուսատու, ինչ-որ տեղ այնտեղ՝ վերևում... Կորստին լուծում չկա, ժամանակն էլ անզոր է այս գործում, չի մոռացնում, բայց զորե՛ղ է, որ տալիս է ապրելու ու արարելու ևս մեկ հնարավորություն։
Ամեն կորստից հետո նորից ապրում ես ու հետո մեռնում։ Ես թերի եմ ու վատ դուստր։
Աշխարհում ինչ էլ անես չես հատուցի մորդ. լինի այստեղ թե այնտեղ։ էս անտեր Ժամանակն անխնա է։ Շփվեք, շնչեք, ճմռթեք ու պաչպչեք ձեր մայրիկներին որքան կարող եք։ Դա է իսկականը։ Մնացածը... կարծիք, քննադատություն, լավ ու վատ, հարուստ, աղքատ, տխուր թե անկապ.... Մազմանյանի ասած «ֆնդխ» բաներ են դրանք...
ճմռթեք, ճզմեք մայրական սերը ձեր մեջ ու պահեք երկար, շա՜տ երկար, որ կաթի պես հետո սնվեք դրանով։ Թե չէ մարդ առանց Մոր մարդ չի մնա։
Հ.գ. երբեմն թվում է, աշխարհը մորն է կորցրել, դրանից էլ չարացել է։
Մամ, ջան ծնունդդ շնորհավոր լինի, Աստվածատուր բարությամբ կայիր, այդպես էլ վերևից մեզ ես ուղղորդում,,,
Լույսն էլ Մայրության կարիք ուներ փաստորեն»:
Էմմա Հովհաննիսյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերին: