Ավելի քան 5 մարդ է վիրավորվել ԱՄՆ կոնգրեսականի ուղղությամբ կրակոցներից
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով վիրավորների թիվը հասել է 5-ի: Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Մանրամասները դեռևս անհայտ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիրջինիայում անհայտ տղամարդը կրակ է բացել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսի անդամ Սթիվ Սքալիզի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս և իր օգնականը վիրավորվել էին: