Լոնդոնում բազմաբնակարան շենքի հրդեհից զոհերի թիվը հասել է 5-ի
Ոստիկանությունը հաստատել է Լոնդոնի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով նվազագույնը 6 մարդու մահվան մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է «SkyNews»-ը:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը վերջնական չէ, քանի որ փլատակների տակ հնարավոր է մարդիկ լինեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ քաղաքի 27-հարկանի բնակելի շինությունում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր. վիրավորների թիվը հասել է 50-ի: