Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ. վիրավորներ կան
Ռուսաստանի Մոսկվայի մարզում տղամարդը կրակ է բացե անցորդների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ-ի հայտարարությանը:
Նշվում է, որ տեղական բուժհաստատությունից հաղորդագրություն էր ստացվել 1980 և 1983 թթ.-ին ծնված տեղաբնակ քաղաքացիների հոսպիտալացման մասին: Վերջիններս հրազենային վնասվածք են ստացել վզի և կրծքավանդակի շրջանում:
Տղամարդուն ձերբակալել են և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Հարուցվել է քրեական գործ: