Թրամփի վարկանիշը նոր ռեկորդներ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշը շարունակում է ռեկորդներ սահմանել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Gallup International»-ի հրապարակած տվյալներին:
Հունիսիս 11-ի տվյալներով՝ ամերիկացիների 58 տոկոսը գոհ չէ Թրամփի աշխատանքից: Ապրիլ - մայիս ամիսներին Թրամփի գործելաոճից դժգոհ էին բնակչության 50-56%-ը:
Սպիտակ տան ղեկավարին աջակցում է հարցվածների 37 տոկոսը:
Հարցումն անցկացվել է հունիսի 5-11-ին, մասնակցել են 3,5 հազար մարդ: