Լոնդոնում բազմահարկ շենքի հրդեհից զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ քաղաքի 27-հարկանի բնակելի շինությունում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան մի քանի զոհեր. վիրավորների թիվը հասել է 50-ի: Այս մասին գրում է «Reuters.ru»-ն:
«Ներկա պահին ցավով հաստատում եմ, որ կան զոհեր»,- պատմել է հրշեջ ծառայութան կոմիսար Դենի Կոտտոն:
Զոհերի ստույգ թիվը դեռ պարզ չէ: Կոտտոն նաև ավելացրել է, որ հրդեհը բռնկվել է շինության ստորին հարկերից մեկում:
Ավելի վաղ հայտնել էինք` Լոնդոնում 27-հարկանի բնակելի երկնաքերը ամբողջությամբ այրվել է