Պուտինը ՆԱՏՕ-ի գործողություններին համապատասխան պատասխան է խոստացել
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գործողություններին համապատասխան պատասխան կհասցնի հավասարակշռության պահպանման համար: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով «РиаНовости»-ին:
«Ռուսաստանի համար կա երկու վտանգ: Առաջինը ` ՆԱՏՕ-ի հակահրթիռայինների տեղադրում մեր սահմանին մոտ տարածքում, արևմտաեվրոպական երկրներում: Երկրորդ վտանգը հակառակետային մեկնարկային սարքերը կարող են մի քանի ժամում վերագործարկվել որպես ատոմային հրթիռային համակարգեր», հայտարարել է Պուտինը:
«...մենք ստիպված կլինենք զարգացնել մեր զարգացնել մեր հարվածային հրթիռային համակարգերը, որոնք կկարողանան հաղթահարել ցանկացած հակահրթիռային համակրգ և մենք կպահպանենք այսպես կոչված մարտավարական հավասարակշռությունը»: