Նոր մանրամասներ Լոնդոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից. կան բազմաթիվ տուժածներ
Լոնդոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով 30 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով գերատեսչության թվիթերյան էջին:
«Հաստատում են, որ հոսպիտալացվել է 30 մարդ: Մենք հրդեհը խոշոր միջադեպ ենք որակել և շարունակում ենք աշխատել այլ փրկարարական ծառայությունների հետ: Դեպքի վայր են ժամանել ավելի քան 20 բժշկական բրիգադներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղելացրել էինք` Բրիտանիայի մայրաքաղաքի արևմտյան մասում 27 հարկանի երկնաքեր է այրվում, որում կան մարդիկ: