Պետությունը «կբեռնաթափի» գյուղվարկը 70-80%-ով
Տնտեսությունը զարգացնելու նպատակով պետությունը փորձում է տարատեսակ աջակցություն ցուցաբերել մի շարք ուղղություններով:
Գործադիր մարմնի նոր ծրագրի համաձայն վերջինս սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները:
Սպասվում է, որ պետությունը վարկի մարման առաջին երկու տարում սուբսիդավորելու է գյուղացու վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը: Առկա են նաև բանաձևեր թեթև արդյունաբերության համար:
Տնտեսական անկյուն.ֆեյսբուք: