Լոնդոնում 27-հարկանի բնակելի երկնաքերը ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)
Լոնդոնի արևմուտքում 27-հարկանի բնակելի երկնաքերը ամբողջությամբ այրվել է: Շենքի ներսում կան մարդիկ. գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «The Guardian»-ին:
Նշվում է, որ ներկա պահին կրակի դեմ պայքարում են 200 հրշեջներ: Բացի այդ` հրդեհի մարման աշխատանքներին գործարկվել է ավելի քան 40 մարտական հաշվարկ տեխնիկա:
Ինչպես հայտնում է աղբյուրը` շինությունը կառուցվել է 1974թ., որում կար 120 բնակարան: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը: