Ջոնի Դեփը կուրանում է
“Rolling Stone” ամսագրին պատկանող սոցիալական ցանցում զետեղված հոդվածում Ջոնի Դեփը խոստովանել է, որ ծնված օրվանից նա կուրանում է, ինչպես չղջիկը: Նրա խոսքով' ինքը կրում է հատուկ ակնոց, սակայն դա էլ չի օգնում: «Ամեն ինչ ինձ համար խառն է ու խավար: Ես երբեք չեմ ունեցել լավ տեսողություն»,-ասել է Ջոնի Դեփը:
Ջոնի Դեփի տեսողությունն այնքան վատ է, որ նա միայն տեսնում է իրենից մի քանի սանտիմետր հեռավորության վրա գտնվող մարդկանց կամ իրերը: