Երևանը ջրի տակ է անցել, իսկ պատկան մարմինները պարզապես կաթվածահար վիճակում էին
Երեկ ընդամենը մեկ ժամում Երևանը ողողվեց անսպասելի կարկտով,որը հսակայական վնաս հասրցերց հատկապես մայրաքաղաքի ճանապարհներին։ Կարկուտը, անձրևը, դրանք բնական աղետներ են, որոնցից ոչ մի քաղաքային իշխանություն ապահովագրված չէ, սակայն դա ամենևին չի ազատում նրանց այն պատասխանատվությունից,որոնք նրան պետք է ստանձնեին, կարկուտից հետո գոյացած «լճերն ու գետերը» քաղաքում վերացնելու համար։
Տպավորություն էր, որ Երևանը ջրի տակ է անցել, իսկ պատկան մարմինները պարզապես կաթվածահար վիճակում էին, ու չէին հասկանում թե ինչ է տեղի ունենում շրջապատում։ Սա իհարկե շատ վատ է։
Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն էր երեկ ու պարոն քաղաքապետը ըստ էության պետք է ժամ առաջ ձեռնամուխ լիներ Երևանի ջրահեռացման աշխատանքներին։
Կարկուտից դեռ երկու ժամ հետո,Երևանի կենրտոնը հագեցած էր ջրով։ Այսօր առավաոտյան արդեն դրանից հետքեր էր չեն մնացել, սակայն միթե դա կարող է լինել արդարացում քաղաքային իշխանության վրա, ով թե երեկ, թե այսպր իր հույսը դրել է եղանակի վրա, հուսալով, որ այն կկանոնակարգվի։
Այսինքն, եթե այսօր լիներ ամպամած ու անձրևը շարունակվեր քաղաքապետարանը երևի կբավարարվեր միայն ուշի ուշով դեպքերի ընթացքին հետևելով։ Տպավորություն է, որ այլ բանի նրանք ունակ չեն:
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք