Գերմանիայի ՊՆ-ն Ռուսաստանի հետ ցանկանում է ուժի լեզվով խոսել
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում միջազգային հարցերի կոմիտեի և պաշտպանության ու անվտանգության ենթակոմիտեի նիստի ժամանակ ելույթ է ունեցել: Ստրասբուրգում նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Գերմանիան գնահատում «Ռուսաստանից եկող սպառնալիքը»: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Մեր դիրքորոշումն այսպիսին է: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ բանիմաց հարաբերություններ, սակայն մենք գիտենք, որ նրանք պետք է գործեն ուժի դիրքից: Պետք է պարզ լինի, որ մենք հետաքրքրված են կոնֆլիկտները բանակցությունների սեղանին լուծելու հարցում»,- հայտնել է Գերմանիայի ՊՆ-ն:
Նրա խոսքով՝ Բեռլինը հասկանում է իր արևելյան սահմանների պաշտպանության նշանակությունը, դրա համար համոզված է «արևելքում ընկերներին» աջակցելու անհրաժեշտության հարցում: