Գորբաչովի պատասխանը՝ Պուտինին
ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ նա սխալ է թույլ տվել ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Պետության ղեկավարն Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Գորբաչովը պետք է փաստաթուղթ կնքեր՝ դաշինքը դեպի արևելք չընդլայնելու երաշխիքների մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ինչ վերաբերում է Գորբաչովի «սխալին», ապա այդ պայմաններում նույնիսկ նման հարցը քննարկելը իրավաբական առումով անհնար է: Մինչև 1991 թվականի հուլիսը գոյություն ուներ երկու ռազմաքաղաքական բլոկ՝ ՆԱՏՕ-ն և Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ երկրներն այդ հարցը չէին բարձրացնում»,- ասել է Գորբաչովը:
Նախկին նախագահը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը սկսվել է, երբ ինքն արդեն լքել էր իր պաշտոնը: Նրա խոսքով՝ գործընթացն ավելի ակտիվ ընթացավ 2000 թվականին: