Մելանյա Թրամփն ամուսնուն համեմատել է իր հոր հետ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնուն համեմատել է իր հոր՝ Վիկտոր Կնավսի հետ՝ նշելով, որ նրանք շատ ընդհանուր բաներ ունեն: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Mirror»-ին:
Ինչպես հաղորդվում է, նա նշել է, որ երկուսն էլ շատ են գնահատում ընտանիքը, խելացի են, և, ամենակարևորը, Մելանյայի կարծիքով՝ արտասավոր աշխատասեր են:
«Նրանք մեծացել են լիովին տարբեր պայմաններում, սակայն նույն արժեքներն ունեն և նույն ավանդույթները»,- հայտնել է Մելանյա Թրամփը:
Առաջին տիկնոջ հարցազրույցից հետո համացանցի օգտատերերը սկսել են հրապարակել նրա հոր լուսանկարները փեսայի հետ: Շատերը նշել են, որ նրանք ոչ միայն բնավորությամբ են նման իրար, այլև արտաքինով: Երկուսն էլ կարմիր փողկապների հանդեպ թուլություն ունեն: