Մոսկվայի իշխանությունները փակել են Մոսկվա-Երևան ապօրինի երթուղիները
Մոսկվայի «Փոխադրումների կազմակերպիչ» գլխավոր վերահսկիչ վարչությունը փակել է Մոսկվայից Երևան ապօրինի երթուղիները: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Բացի դա, փակվել են նաև ապօրինի մի շարք այլ երթուղիներ տարբեր ուղղություններով: Նշվում է, որ տարվա սկզբից նդհանուր թվով փակվել է 186 անօրինական տրանսպորտային երթուղի:
Հաղորդվում է, որ անօրինական փոխադրամիջոցները վտանգավոր են ոչ միայն ուղևորների, այլև հենց վարորդների համար, քանի որ այս դեպքում չեն վերահսկվում վարորդների հանգստի և աշխատանքային պայմանները: