Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը. վիրավորների թվում 2 երեխա կա
ՌԴ Վորոնեժի մարզում Մոսկվա - Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ է տուժել, որոնց թվում 2 երեխա: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչությանը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսի 35 ամյա վարորդը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և դուրս է եկել ճանապարհից: Դեպքի պահին ավտոբուսում 39 մարդ է եղել:
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ տուժած երեխաների թվում են «Կրասնոյարսկի շրջանի բնակիչ հանդիսացող 7-ամյա տղա և Կոստրոմսկի շրջանի բնակիչ՝ իննամյա աղջիկ:
Ոստիկանությունը ավտովթարի դեպքի առթիվ քննություն է տանում: