Էրդողանն ու Թրամփը կքննարկեն Քաթարի ճգնաժամը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կքննարկեն Քաթարի շուրջ ծավալվող զարգացումների մասին։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թուրքական « Hurriyet» պարբերականին։
«Մեր նախագահը առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկելու են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Սաուդիան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Բահրեյնը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ, որից հետո՝ հունիսի 7-ին Թուրքիան օրինագիծ է ընդունել թուրքական զորքերը Քաթարում տեղակայելու, ինչպես նաև այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին վերապատրաստելու համար։