Անսպասելի բոլորի համար․ Քեթի Փերին ներողություն է խնդրել Թեյլոր Սվիֆթից
Քեթի Փերիի և Թեյլոր Սվիֆթի միջև ընդացող սառը պատերազմը վաղուց լեգենդ է դարձել։ Ամեն ինչ սկսվել է այն դեպքից, երբ համաշխարհային շրջագայության ժամանակ Փերին գողացավ Թեյլորի պարողների խմբին։ Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն։
Դեպքից հետո Սվիֆթը իր դժգոհությունը արտահայտել էր՝ նկարահանելով «Bad blood» տեսահոլովակը:
Սակայն թվում է, թե պատերազմը իր ավարտին է մոտենում: Քեթի Փերին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է՝ «Ես ներել եմ նրան և ցանկանում եմ ներողություն խնդրել իմ արածների համար։ Ես սիրում եմ նրան և մաղթում եմ ամենայն բարիք։ Ես կարծում եմ, որ նա հրաշալի երգեր է գրում։ Վստահ եմ՝ եթե մենք՝ հայտնի ուժեղ կանայք, կարողացել ենք հաղթահարել տարաձայնությունները, ապա անբողջ աշխարհը կասի «Դե, այժմ մենք կարող ենք»։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքի սրան Թեյլորը։