Ինքնաշեն ռումբի պայթյունից տուժած դեռահասը զրկվել է ձախ ձեռքի դաստակից
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով դեռահաս է տուժել: Այս մասին գրում է «Moslenta.ru»-ն:
Պայթյունի ժամանակ հարվածային ալիքը պայթեցրել է պատուհանները: Հետագա զարգացումներ չեն եղել:
Պայթյունի ժամանակ բնակարանում եղել է 16-ամյա դեռահաս: Տղայի ձախ դաստակը կտրվել է, նա նաև ստացել է աջ դաստակի վնասվածք, կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վնասվածքներ և ուսային գոտու վնասվածքներ:
Տուժածը հոսպիտալացվել է մինային-պայթյունային վնասվածք ախտորոշմամբ:
Նախնական տվյալներով ` պայթյունը տեղի է ունեցել ակամա` անհայտ բաղադրիչների միախառնման հետևանքով: Տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման համար անհրաժեշտ տարբեր նյութեր: Խուզարկությունը շարունակվում է: