Մանրամասներ՝ ադրբեջանցի «փառահեղ» օդաչուի մասին
25 տարի առաջ այս օրը, Ասկերանի մատույցներում ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը, որը վարում էր ավագ լեյտենանտ Վագիֆ Բախտիյար օղլու Գուրբանովը (Vaqif Bəxtiyar oğlu Qurbanov)։
Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում ոչնչացված օդաչուի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ գտա։ Պարզվում է, որ «փառահեղ» օդաչուն վարժեցված էր ռմբակոծելու բացառապես հայկական բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։
Միայն մայիսի 8-ին և 9-ին Գուրբանովի ավիահարձակման հետևանքով Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում զոհվել են 30 և վիրավորվել 120 խաղաղ բնակիչ։
Մայիսի 9-ին, Գուրբանովի բորտը հարձակվել է Ստեփանակերտից Երևան վիրավորներ և փախստականներ տեղափոխող մարդատար «Յակ-40» ինքնաթիռի վրա, որում գտնվում էին 33 մարդ` 4 անձնակազմի անդամներ և 29 ուղևորներ։ Անձնակազմի խելամիտ գործողությունների շնորհիվ հաջողվել է վթարային վայրէջք կատարել Սիսիանում և փրկել ուղևորների կյանքը։
Մայիսի 10-ին ռմբակոծել է Ասկերանի շրջանի Հարավ և Քրասնի գյուղերը, մայիսի 11-ին՝ Մարտունի քաղաքը, մայիսի 12-ին՝ Ասկերանի շրջանի Շոշն ու Խրամորթը, իսկ մայիսի 18-ին՝ չորս անգամ Մարտունի քաղաքը։
Հ.Գ. Շատ հետաքրքիր է, թե մեր տղաներից ովքեր են ոչնչացրել սրան:
Արցախ Արմենիա. Ֆեյսբուք: