Ամերիկացի դեռահասը սրտի բարեհաջող փոխպատվաստումից հետո պարել է հիվանդանոցի մահճակալին (տեսանյութ)
16-ամյա Ամարի Հոլը սրտի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությունից հետո պարել է հիվանդանոցի մահճակալին։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Լրատվամիջոցը հայտնում է, որ դեռահասը ծնվել է սրտի արատով, երկու տարվա ընթացքում 3 անգամ վիրահատվել է նրա սիրտը, սակայն ապարդյուն աշխատանքից հետո բժիշկը պահանջել է սրտի փոխպատվաստում։
Չնայած ախտորոշմանը, դեռահասը սիրում է կյանքը, հետևաբար վիրահատության բարեհաջող ավարտից հետո նա պարային շարժումներ է արել իր անկողնում՝ շնորհավորելով բժիշկներին։