Հրաձգություն Մյունխենի կայարանում․ կան վիրավորներ
Մյունխեն արվարձանի քաղաքային էլեկտրագնացքի Ունտերֆերինգ կայարանում միջադեպ է տեղի ունեցել օգտագործվել է հրազեն։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Հարձակվողը խլել է կին ոստիկանից զենքը և կրակ է բացել պատահական ուղղությամբ, լուրջ վնասվածք է ստացել կին ոստիկանը, վիրավորվել են ևս 4 մարդիկ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Մյունխենի կայարանում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը հաղորդել է, որ հանցագործը ձերբակալված է։ Դադարեցվել են երկաթգծի աշխատանքները։ Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն։