Ֆրանսիայում մոտոցիկլետը առանց վարորդի «սլացել» է մի քանի կիլոմետր (տեսանյութ)
Ֆրանսիայում մոտոցիկլիստը դժբախտ պատահարի հետևանքով ընկել է մոտոցիկլետից, սակայն մոտոցիկլետը շարունակել է ճանապարհը՝ անցնելով մի քանի կիլոմետր, մինչև վերջացել է բենզինը։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Դեպքը տեղի է ունեցել Մեզոն Ալֆոր քաղաքից քիչ հեռավորության վրա, երբ մոտոցիկլիստը հարվածել է մեքենային և վայր ընկել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Իսկ առանց վարորդի մնացած մոտոցիկլը ցնցել է ականատեսներին։ Տեսանյութը տարածվել է համացանցում և շատերը կարծում են, որ նույնիսկ կարող է անտեսանելի վարորդը վարած լինի այն։