Իրավիճակը Թուրքիայում
Հարավ-արևելյան Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից իրականացված հարձակման հետևանքով ծանր վիրավորվել, այնուհետև հիվանդանոցում մահացել է թուրքական բանակի մեկ զինվոր:
Ջուդի լեռների մոտակայքում տեղակայված գյուղերում պահակապարետային ծառայություն իրականացնող թուրքական բանակի զինվորների վրա են հարձակվել
«PKK»- ի զինյալները: Հարձակման հետևանով զոհվել է քրդական շրջանում իր դաժանությամբ հայտնի թուրքական բանակի սպա Աբդուռահման Ավջին: Այս սպան երկու անգամ վիրավորվել էր, մեկը՝ 1995թ. Գաբար լեռներում, և մյուսը՝ Շըրնաք քաղաքում պարետային ժամի վերակնգման գործողությունների ժամանակ 2016թ.-ին: Սա աչքի է ընկել իր առանձնակի դաժանությամբ քուրդ խաղաղ բնակչության նկատմամբ:
Նույն օրը՝ հունիսի 12-ին, Բինգյոլ նահանգում, ժամը 19:30-ի սահմաններում «PKK»-ի զինյալները հարձակվել են Գենչ բնակավայրում տեղակայաված Սաղլիկ ռազմական հենակետի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ մասնագիտացված սերժանտ և վիրավորվել առնվազն երեք զինվոր:
Դիարբեքիրում միջանձնային հարաբերություններ պարզելու ժամանակ թուրք զինվորները կրակել են իրար վրա , որի հետևանքով զոհվել է մեկ զինվոր: Դեպքը տեղի է ունեցել 7-րդ կորպուսի հրամանատարության տակ գտնվող ժամանակավոր տեղակայման զորմասում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: