«Ալ Քաիդան» մեր ամերիկացի ընկերների գործողությունների արդյունքն է․ Պուտին
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը առաջացել է ԱՄՆ-ի գործողությունների արդյուքնում և ԱՄՆ-ն էլ պետք գիտակցի իր պատասխանատվությունը այդ հարցի շուրջ։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Սթոունի ֆիլմում արած Պուտինի հայտարարությանը։
«Ալ Քաիդան» մեր գործողությունների արդյունքը չէ։ Սա մեր ամերիկացի ընկերների գործողությունների արդյունքն է։ Դա սկսվել է Աֆղանստանի խորհրդային պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները աջակցում էին իսլամական արմատականության տարբեր ուղղություններին։ Ամերիկացիները իրենք են աճեցրել «Ալ Քաիդան» և Բեն Լադենին»,-ասել է Պուտինը հարցազրույցի ժամանակ։
Ռուսաստանի նախագահը նշում է, որ «այդ խմբավորումն արդեն դուրս է եկել վերահսկողությունից», և «ամերիկացի գործընկերները պետք է միշտ իմանան, որ դա հենց իրենց մեղքով է»: