Չեռնոբիլի մեկուսացման գոտին դարձել է տուն Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար
Եթե Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից հետո ակնակլում եք տեսնել դատարկություն և լքված տարածքներ ինչպես ֆիլմերում, ապա սխալվում եք։ Չեռնոբիլի մեկուսացման գոտին այսօր եզակի տարածք է, որը հիմնականում պատված է խիտ բուսականությամբ և բնակեցված է բազմաթիվ կենդանատեսակներով, այդ թվում կենդանիների՝ Կարմիր գրքում գրանցված տեսակներով։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Չեռնոբիլի աղետի գոտում գտնվել են այնպիսի կենդանատեսակներ, որոնց գոյությունը երկրագնդում վտանգված է, օրինակ՝ սև արագիլը, բուն և սպիտակ արծիվը։
Չեռնոբիլի անտառից և գետերից հեռու նկատվել են Կարմիր գրքում հայտնված փորսուղներ և լուսաններ։ Մարդկության բացակայությունը այդ տարածքում և միջամտություն չունենալը նրանց պահպանման հարցում հույս են ներշնչում, որ այս հազվագյուտ կենդանիները կպահպանեն իրենց գոյությունը և կբազմանան։