Ես հպարտանում եմ նրանցով․ Պուտինը՝ աղջիկների մասին
Նախօրեին ԱՄՆ-ում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիրերան, որում Օլիվեր Սթոունի հետ 4-ժամյա զրույցի ժամանակ ռուս առաջնորդը խոսել է նաև թոռնիկներից և դուստրերից։ Այս մասին գրում է «Vesti.ru»-ն։
Ամերիկացի ռեժիսոր Սթոունը Պուտինին հարցրել է թոռնիկների և այն մասին, թե արդյոք խաղո՞ւմ է նա նրանց հետ, ինչին Ռուսաստանի նախագահը պատասխանել է՝ «ցավոք, շատ հազվադեպ»։
Նա նշել է, որ ժամանակ առ ժամանակ աղջիկներին աղջիկներին: ՌԴ նախագահը հավելել է, որ իր դուստրերը քաղաքականության հետ կապ չունեն նրանք աշխատում են կրթության և գիտության ոլորտներում։ Իսկ Օլիվեր Սթոունի այն հարցին՝ արդյո՞ք նա իր փեսաների հետ վիճում է, Պուտինը պատասխանել է, որ երբեմն լինում են կարծիքների բախումներ՝ «Մենք չենք վիճում, ավելի ճիշտ քննարկում ենք»,-ասել է նա։
Ի պատասխան Օլիվերի արտահայտությանը՝ թե նա շատ բախտավոր է երեխաների հարցում, Պուտինը ասել է՝ «Ես հպարտանում եմ նրանցով»։
Պուտինի մասին պատմող ֆիլմը բաղկացած է: