Անկարան կասկածում է այլ երկրների արհեստական երկրաշարժ ստեղծելու մեջ
Անկարան կասկածում է այլ երկրներին Էգեյան ծովում արհեստական եղանակով երկրաշարժ ստեղծելու մեջ: Այսպիսի հայտարարություն է հրապարակել իր միկրոբլոգում քաղաքապետ Մելիք Գյոքչեքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ես կարծում եմ, որ դա կարող է արհեստական երկրաշարժ լինել: Ես չեմ հավաստիացնում, սակայն վստահ եմ, որ հավանականությունը բավականին մեծ է»,- գրել է թվիթթերյան իր էջում Անկարայի քաղաքապետը:
Գյոքչեքը նաև հայտնԵլ է, որ անհրաժեշտ է հետազոտել, թե արդյոք այդ վայրում կողմնակի միջամտություն է եղել, և եթե այո, ապա կոնկրետ որ երկիրն է դա արել:
Հիշեցնենք, որ այսօր Էգեյան ծովում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: