Սպիտակ տունը դատապարտել է Ռուսաստանին
Սպիտակ տունը դատապարտել է Ռուսաստանում այսօր տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Միացյալ Նահագները վճռականորեն դատապարտում է ողջ Ռուսաստանում հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալությունը»,- նշել է նա:
Սփայսերն ընդգծել է, որ խաղաղ ցուցարարներին, լրագրողներին, իրավապահ կազմակերպությունների աշխատակիցներին ձերբակալելը հակասում է դեմոկրատիայի հիմնական արժեքերին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարությունը Մոսկվային կոչ է արել ազատել բողոքի ակցիայի մասնակիցներին: