Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ տակտիկական զորավարժությունները
Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն, հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են՝ երկու երկրների զինված ուժերի զորատեսակների մասնակցությամբ համատեղ տակտիկական զորավարժությունները: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը:
Մինչ Ադրբեջանի նախագահը փորձում է ցույց տալ, թե մի ձեռքով պատրաստ է խաղաղության ու ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, մյուս ձեռքով արդեն մոտ 2 ամիս է զորավարժություններ է կազմակերպում: Դրանք իրականացվում են ինչպես միայն ադրբեջանական բանակի կազմով, այնպես էլ Վրաստանի ու Թուրքիայի բանակների հետ միասին:
Մյուս կողմից ադրբեջանական մամուլը ակտիվ տարածում է պատերազմ կանխագուշակող նյութեր: Այս կերպ Ալիևը ժողովրդին ևս պատրաստում պատերազմի: Նախկինում թույլ տված բոլոր սխալները աչքի տակով անցկացնելուց հետո Զաքիր Հասանովի ղեկավարած բանակը լուրջ խնդիր ունի՝ ապացուցել հրամանատարությանը, որ իրենք այս անգամ չեն ձախողի հարձակումները:
Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի բանակը ակտիվ համագործակցում է Թուրքիայի բանակի հետ, քանի որ մարտերի ժամանակ ադրբեջանական կողմից ավելի շարք թուրք զինվորներ և վարձկան զորքեր են կռվում, քան ադրբեջանցիներ:
Մոտ մեկ ամիս առաջ էլ ոստիկանությունը փողոցներից բռնում և բռնի ուժով բանակ էր զորացրում երիտասարդներին, առանց հաշվի առնելու նրանք պիտանի են ծառայության , թե ոչ: Այս կերպ էլ Ալիևը փորձում էր գլխաքանակ ապահովել առաջնագծում:
Մեզ մնում է ցանկացած պահի սպասենք Ալիևի նեռվային նոպաների բռնկմանը:
Սպասենք և արժանի պատասխան տանք, որպեսզի այլևս երբեք ոչ մի զորավարժություն չկարողանա ուշքի բերել այդ բանակին: Պարզապես այս անգամ չպետք է հավատալ հրադադրի փուջ խոստումներին:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք