«Daily Mail»-ը Ղրիմը ռուսական է «ճանաչել»
Բրիտանական «Daily Mail»-ը հոդված է հրապարակել Ղրիմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծովային հանքերն ականահարելու մասին: Թերթը թերակղզին «ճանաչել է» ռուսական: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Պատահարը տեղի է ունեցել Ղրիմի թերակղզու Սևաստոպոլ քաղաքում՝ Ռուսաստանի հարավ-արևմուտքում»,- նշվում է հոդվածում:
Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտ ամսին հանրաքվեից հետո, որն անց էր կացվել Կիևում պետական հեղաշրջումից հետո: Ռուսաստանին միանալուն կողմ էին քվեարկել Ղրիմի Հանրապետության ընտրողների 96.77%-ը և Սևաստոպոլի բնակչության 95.6%-ը: