Ստամբուլ-Բաքու ինքնաթիռը Արցախի օդային տարածքում է (լուսանկար)
Եթե հավատանք www.flightradar24.com կայքին, ապա րոպեներ առաջ Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավաիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը գտնվում էր Արցախի օդային տարածքում և անցնելով Ստեփանակերտից մի փոքր հյուսիս հիմա ուղևորվում է դեպի արևելք՝ Բաքու:
Արցախը որպես «վտանգավոր և անվերահսկելի» տարածք ներկայացնող Բաքուն և Անկարան բոլոր ավիաընկերություններին արգելում են անցնել Արցախի օդային տարածքով,սակայն, երբ անհրաժեշտություն է լինում, ապա չեն վարանում, որ իրենք օգտվեն Արցախի օդային տարածքից:
Հետաքրքիր է, ի՞նչ են զգացել ինքնաթիռի ուղևորները ,երբ իրենց դիմաց տեղադրված փոքրիկ էկրանների վրա պատկերված քարտեզի վրա տեսել են, որ անցնում են «օկուպացված» Արցախի օդային տարածքով:
Ի դեպ, ընդամենը րոպեներ առաջ Արցախի օդային տարածքով անցել է նաև թուրքական AtlasGlobal ավիաընկերության կողմից Անթալիայից Ալմաթի ուղևորվող ինքնաթիռը:
Ինչպես ասում են՝ «Բարի գալուստ ազատ Արցախի օդային տարածք»:
Հ.Գ.Ադրբեջանցիները և թուրքերը հենց իրենք էլ խախտում են իրենց որոշումները:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք