ԵՄ-ն հիասթափվել է Ուկրաինայից
Եվրամիությունն իր հիասթափությունն է արտահայտել Ուկրաինայի գործողությունների հետ կապված: Երկիրը չի շտապում փոխել օրենսդրությունը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Եվրամիությունը հիասթափված է Ուկրաինայի դանդաղ առաջընթացով մտավոր սեփականության իրավունքների մասին օրենսդրության բարեփոխումներում»,- հաղորդել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Ներկայացուցչությունում հիշեցրել են, որ ուկրաինական իշխանությունները դեռևս 2016 թվականի սեպտեմբերին խոստացել էին Գերագույն ռադա ուղարկել օրենքի նախագծերի փաթեթ, որոնք ուղղված են մտավոր սեփականության պաշտպանությանը, սակայն այդպես էլ դա չեն արել: