Պուտինը դպրոցականներին ցույց է տվել իր աշխատասենյակը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում անձնագրեր է հանձնել 10 երիտասարդ ռուսների և նրանց հրավիրել է իր աշխատասենյակ: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մեզ մոտ անձնագրեր ստանում են 14 տարեկանում, իսկ դուք 14 տարեկանում արդեն շատ բանի եք հասել, շատ բան եք հասցրել անել: Դուք ցուցադրել եք լավագույն որակները՝ խիզախություն, իսկ ձեզնից ոմանք նաև ինքնազոհություն: Այսպիսի որակներով դուք ունեք բոլոր հնարավորությունները կյանքում վառ արդյունքների հասնելու համար»,- նշել է պետության ղեկավարն արարողության ժամանակ:
Արարողության ժամանակ մասնակիցներից մեկն ասել է, որ երազում է նախագահի աշխատասենյակում լինել: Անձնագրերի հանձնումից անմիջապես հետո Պուտինը բոլորին հրավիրել է իր աշխատասենյակ: