Լոնդոնի կամուրջը ահաբեկչությունից հետո արդեն բացվել է
Լոնդոնի ոստիկանությունը բացել է Լոնդոնի կամուրջը, որտեղ հունիսի 3-ին ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցե: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Իսկ շուկայի մեծ մասը, որտեղ ահաբեկիչները նույնպես հարձակվել էին անցորդների վրա, դեռևս փակ է: Ինչպես ասվում է՝ ամբողջությամբ շուկան հաճախորդների համար կբացվի այս կիրակի:
Հիշեցնենք, որ Լոնդոնի կամրջին հունիսի 3-ին մի խումբ զինված անձինք բեռնատար մեքենայով մխրճվել էին անցորդների մեջ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Ահաբեկիչները ոչնչացվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից: