Թուրքիայի դատախազությունը անվանել է Կառլովի սպանության պատվիրատուներին
Անկարայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը պատվիրված է եղել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհների կողմից: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Նա հայտնել է, որ սպանությունը կատարած Մավլյուտ Ալտինտաշը կապ է պահպանել «FETO»-ի անդամների հետ, որից էլ հանձնարարականներ է ստացել Կիպրոս այցելության ժամանակ:
Ինչպես նաև տեղեկացվում է, որ Ալտինտաշին պատկանող իրերի մեջ հայտնաբերվել են սպանության ծրագրավորման հետ կապված նշումներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը 2016թ. դեկտեբերից հայտարարել, որ Գյուլենի անունը կապ ունի Կառլովի սպանության հետ :