Վատ մսավաճառի նման փափուկի հետ ոսկորն էլ եք խուրդելու. Արծվիկ Մինասյանը՝ նվազագույն աշխատավարձի մասին
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում» լրացում կատարելու մասին ելույթով:
«Անտրամաբանական քայլերի հաջորդականությամբ եք շարժվում:
Մարդն իր կյանքում անորոշություն է տեսնում, արդյունքում հոռետեսական մտքերով է լցվում:
Տարվա կեսից նվազագույն աշխատավարձ եք բարձրացնում, տնտեսական քաղաքականության առումով սա այլանդակ բան եք անում, միգուցե սոցիալական վիճակը մեղմելու առումով լավ է, սակայն չեմ հասկանում տնտեսական ինչ փիլիսոփայություն է իրականացվում:
Մեր առաջարկը ձեզնով արեք, ներկայացրեք որպես ձերը ու նորմալ քաղաքականություն արեք:
Սոցիալական առումով այն թերի լուծում պարունակող նախաձեռնություն է: Դրականն այն է, որ տաս հազարով բարձրանում է, կործանարար հետևանքը տնտեսության վրա է գալու, քանի որ նոր լրացուցիչ բեռ է տնտեսվարողների ու համայնքային բյուջեների վրա»,- նշեց Մինասյանը և դիմեց ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին, ով այդ պահին նիստերի դահլիճ մտավ.
«Արի մոտս, որ դու էլ քննադատես»:
Ապա շարունակեց իր ելույթը.
«Վատ մսավաճառի նման փափուկի հետ ոսկորն էլ եք խուրդելու:
Նորից մեր քաղաքացիներին հուսալքության ենք մղելու»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: