Էրդողանի նոր ռազմավարությունը` Եվրոպայի իսլամիզացիա
Չնայած Անկարայի ու Բրյուսելի պայմանավորվածություններին Թուրքիայի նախագահը շարունակում է Եվրոպայի իսլամիզացիան` այն հեղեղելով թուրքերով և մահմեդական այլ երկրների բնակիչներով։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Մոշե Յաալոնը։
Հիշեցնենք, որր վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԵՄ-ում բնակվող թուրքերին հինգական երեխա ունենալ:
«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, քշեք լավագույն մեքենաներ, ապրեք լավագույն տներում ու հինգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք», - նշել է նա:
Էրդողանն ի դեմս տեղի ԵՄ–ի թուրքական համայնքների տեսնում է այսպես կոչված ազդեցության գործակալների, ինչը չի կարող դուր գալ տեղի կառավարություններին։ Էրդողանի նեոօսմանականությունն ու պանթուրքիզմի, պանիսլամիզմի սինթեզ հանդիսացող արտաքին քաղաքական ուղենիշն առաջացնում է Բրյուսելի անհանգստությունը` Եվրոպայում վերջին տարիներին մահմեդական երկրներից միլիոնավոր փախստականներ են ժամանել ու սկսել փոխել Եվրոպայի քաղաքների կրոնական, էթնիկ, ժողովրդագրական դեմքն ու այդ պատճառով ԵՄ-ում այս պահին մեծ է իսլամաֆոբիայի ալիքն ու վախերը` ահաբեկչությունների շարքը Բելգիայում, Ֆրանսիայում և այլ պետություններում միայն «յուղ են լցնում» այդ վախերի վրա։
ԵՄ-ում խորը ժողովրդրագրական ճգնաժամ է` եվրոպական ազգերը դասվել են ծերացող`վերացող ազգերի շարքին։
Շատ փորձագետներ հարյուր տարի անց ԵՄ տեսնում են մահմեդական գետոների տեսքով`Մահրիբի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի միլիոնավոր փախստականների հոսքը ԵՄ շատ երկրներում ազգային կազմի փոփոխություն է առաջացնելու`հօգուտ արաբական, աֆրիկյան, իսլամական տարրի։
Էրդողանը ցանկանում է տեղի թուրքական համայնքներն օգտագործել որպես soft power`ԵՄ տարբեր երկրների կառավարությունների վրա ազդելու, ինչպես նաև ապագայում «թուրքական աշխարհը»`պանթուրքիզմի ռազմավարության շրջանակներում տարածելով Բալկաններով դեպի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա։
Արտյոմ Բալասանով. Ֆեյսբուք: