Անթալիայում 7 տարեկան ռուս քաղաքացին ընկել է պատշգամբից և մահացել
Յոթամյա ռուս զբոսաշրջիկը Թուրքիայի Մանավգատ նահանգում ընկել է հյուրանոցի պատշգամբից և մահացել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Դժբախտ դեպքը տեղի է ունեցել 7-ամյա ռուս զբոսաշրջիկի հետ: Աղջիկը ընկել է հյուրանոցի չորրորդ հարկի պատշգամբից: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»,- այս մասին հայտնում է Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը: