Դուրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձել է կաշառել «VKontakte» աշխատակիցներին
«VKontakte» կայքի հիմնադիրներից մեկը` Պավել Դուրովը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է կաշառել իր աշխատակիցներին: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Անցյալ տարի մեր թիմի ԱՄՆ մեկշաբաթյա այցի ընթացքում, տեղի է ունեցել նրանց կաշառելու երկու փորձեր` Ամերիկյան իշծանությունների կողմից: Դրա հետ միասին ինձ վրա ճնշումներ են եղել ՀԴԲ-ի կողմից»,- ասել է Դուրովը:
Գործարարը պատասխանել է հետևորդներից մեկի մեկնաբանությանը, նշելով. «Միամիտ կլիներ մտածել, որ Միացյալ Նահանգները կարող է առաջադրվել անկախ և անվտանգ ծրագիրը կոդավորման համար»: